1 րոպեի ընթերցում
Նեպալում Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-, այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը:
Ավելի վաղ ստացվել էր տեղեկատվություն 1344 մարդու մահվան մասին: Անհետ կորած է համարվում մոտավորապես 4,8 հազար մարդ:
Տարերային աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում օգոստոսի 26-ի առավոտյան, հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը: Լեռնային ապարի հզոր հոսքը վիթխարի արագությամբ գետի հունով հաղթահարել է ավելի քան 70 կիլոմետր՝ հանգեցնելով մեծ հեղեղումների: Վերջին տվյալներով՝ Չինաստանում զոհվել է 43 մարդ, իսկ 519-ը համարվում է անհետ կորած: