1 րոպեի ընթերցում
Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի Ամերիկյան էթնիկ հետազոտությունների բաժնի վարիչ, դասախոս Ռիկ Բոնուսին և Ռուս-հայկական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս Իվան Դանիլովին։
Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները, ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։
Ռիկ Բոնուսը և Իվան Դանիլովը սեմինար-քննարկում են անցկացրել ԳՊՀ ուսանողների հետ։
Հյուրերն այցելել են նաև Գավառի պետական համալսարանի պատմագիտական թանգարան։
«Նման հեղինակավոր, միջազգային լայն ճանաչում ունեցող բուհերի ներկայացուցիչների հետ շփումների ու կապերի հաստատումը շատ ավելի արդյունավետ ու նպատակասլաց են դարձնում մեր աշխատանքը՝ Գավառի պետական համալսարանը միաժամանակ ճանաչելի դարձնելով աշխարհի տարբեր երկրներում։ Հյուրերը տպավորված հրաժեշտ տվեցին մեզ՝ համագործակցության հետագա ակնկալիքով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։