ՌԴ դեսպանությունն օրինական թիրախներ է համարել Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կողմից պլանավորվող հեռահար համակարգերի տեղակայման վայրերն օրինական ռազմական թիրախներ կդառնան, եթե դրանք տեղակայվեն Ռուսաստանի դեմ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունում։
«Գերմանիայի անզուսպ ռազմականացման քննադատներն արդարացիորեն նշում են, որ նման սպառազինությունների տեղակայման վայրերն անխուսափելիորեն կդառնան Ռուսաստանի օրինական ռազմական թիրախներ», - նշել են դեսպանությունում:
Կարդացեք հոդվածը` Русский