Միացյալ Նահանգներ

Զելենսկին հայտնել է առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի բանագնացների այցի մասին Կիև և Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի բանագնացների այցի մասին Կիև և Մոսկվա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցող թիմին, և հայտնել մոտ ապագայում Կիևում և Մոսկվայում նախատեսվող հանդիպումների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ում գրառման մեջ Զելեսկին նշել է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը շուրջօրյա ռեժիմով կապի մեջ են և պատրաստվում են հանդիպման։

«Նշանակվել են նախնական ամսաթվեր։ Մենք ակնկալում ենք տեսնել ԱՄՆ նախագահի բանագնացներին այստեղ՝ Կիևում։ Նրանք հաստատել են, որ հանդիպում կունենան Մոսկվայում, ևս մեկը՝ Կիևում։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպմանը», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության շարունակումը «շատ կարևոր» է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում