Քաղաքականություն

ԵԱՏՄ-ում ընդգրկված որևէ երկիր հավատարմության երդում չի տվել և ազատ է իր որոշման հարցում․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում ընդգրկված որևէ երկիր հավատարմության երդում չի տվել և ազատ է իր որոշման հարցում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին՝ նկատեց՝ կառույցում ընդգրկված որևէ երկիր հավատարմության երդում չի տվել և ազատ է իր որոշման հարցում։

«Իսկ ո՞վ է ասում, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավատարմության երդում են տվել, որ իրենց ամբողջ գոյության ընթացքում լինելու են ԵԱՏՄ անդամ։ Այո, կողմնորոշվելու ժամկետը դրված է․կողմնորոշվելուց հետո 6 ամիս առաջ պետք է տեղյակ պահվի կառույցին։ Եվ մենք ասել ենք, որ մենք գնում ենք այդ տրամաբանությամբ և ելնում ենք այդ իրողությունից։ Հետևաբար, մեր դիրքորոշումն այդպիսին է, և մենք հետևողականորեն աշխատում ենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ այս դիրքորոշումն ավելի հասկանալի և ընդունելի դարձնելու ուղղությամբ»,– նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը Բիշքեկում հանդիպման ժամանակ անդրադարձել էին նաև վերոնշյալ հարցին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

ՀՀ վարչապետը նկատել էր, որ այս պահի դրությամբ Հայաստանն իր գործընկերներին չի տեղեկացրել, որ պատրաստվում է դուրս գալ կառույցից։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում