Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում կբացվի մանկապարտեզ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, չնայած Սևան համայնքի Գեղամավան գյուղում 2022-ի տարեվերջին գործարկվել է  նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ, այդուհանդերձ, տարիների ընթացքում պարբերաբար համայնքում քննարկվել է մանկապարտեզ չունեցող բնակավայրերում  նախադպրոցական կրթությանն ուղղված ծրագրերի վերանայման հարցը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Գեղամավանում դեռևս 2016 թվականին հիմնանորոգվել էր մանկապարտեզի շենքը, սակայն չէր գործարկվել: Շենքը համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին, որտեղ կարող են լիարժեք կազմակերպվել բնակավայրի փոքրիկների նախադպրոցական կրթությանը, խնամքի և դաստիարակությանն ուղղված գործառույթները:

Գեղամավանում մանկապարտեզ բացելու խնդիրը քննարկվել էր դեռևս Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի վերջին նիստում, և օրերս էլ բնակավայրում հրավիրվել է  համայնքային ժողով՝ մասնակցությամբ Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի պետ Նարինե Հարությունյանի, Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Խաչատրյանի:

Համայնքային ժողովի մասնակիցները բնակիչների հետ քննարկել են բնակավայրում նախադպրոցական ուսումնական հաստատություն ունենալու անհրաժեշտությունը, դրա համար առկա նախապայմանները, ինչպես նաև հետագա անելիքներն իրավական, կազմակերպչական, տեխնիկական առումներով:

Անդրադարձ է կատարվել նախադպրոցական տարիքի երեխաների թվին, բնակավայրում փաստացի բնակվող երեխաներին, տեղեկատվություն ներկայացվել համայնքի այլ մանկապարտեզներ հաճախող երեխաների վերաբերյալ:

«Ի մի բերելով առաջարկները, համայնքային հնարավորությունները և հիմք ընդունելով Գեղամավանում մանկապարտեզ բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրապետությունում գերակա է կրթության շարունակականության առաջին օղակի գործարկումը, նախադպրոցական տարիքի երեխաների համար մեկնարկային հավասար պայմանների ստեղծումը՝ Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստում՝ սեպտեմբերին, կքննարկվի Գեղամավան բնակավայրում մանկապարտեզ բացելու և ՀՈԱԿ ստեղծելու հարցը, որին կհաջորդեն կազմակերպչական և տեխնիկական խնդիրների լուծման փուլերը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում