Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները պետք է շփվի ուկրաինական հակամարտության բոլոր կողմերի հետ, նույնիսկ եթե դա առաջացնում է Եվրոպայի երկրների դժգոհությունը, քանի որ հակառակ դեպքում հնարավոր չէ լուծել հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նրան հարց են ուղղել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ G20-ի շրջանակում տեղի ունեցած շփումների մասին։

«Գիտեմ, որ սա Եվրոպայում մի քանիսի մոտ դժգոհություն է առաջացրել, բայց կարծում եմ, որ կարևոր է շփումներ անցկացնելը։ Հակառակ դեպքում, եթե երկու կողմն էլ պարփակվեն իրենց մեջ, ապա այս սարսափելի հակամարտությանը ոչ մի լուծում չի լինի», - ասել է Բեսենթը սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է New York Post-ը։

Բեսենթը հավելել է, որ Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունը չի ազդել բանակցությունների վրա։

ՌԴ ֆինանսների նախարարի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին առաջինն է 2022 թվականին Ուկրաինայի դեմ ՌԴ ծավալած պատերազմից ի վեր։  

Հայերեն Русский

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը