1 րոպեի ընթերցում
Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ նավթային գործարքի կնքմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:
«Արտահերթ նստաշրջանի ընթացքում մենք քննարկեցինք երկրի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ. միաձայն հավանություն տվեցինք Գերագույն դատարանի մասին օրենքի մասնակի բարեփոխմանը, աջակցել է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ էներգետիկ համաձայնագրի կնքման հայտարարմանը», - գրել է նա իր Telegram ալիքում:
Իր հերթին, Telesur հեռուստաալիքը հայտնել է, որ Վենեսուելայի խորհրդարանը չի քննարկել համաձայնագրի տեքստը, որովհետև երկու երկրների կառավարությունները դեռևս չեն ներկայացրել պաշտոնական փաստաթուղթը:
Օգոստոսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է վենեսուելական կողմի հետ գործարքի կնքման մասին, որը նախատեսում է «Վենեսուելայի նավթի ապացուցված պահուստներից ավելի քան 65 միլիարդ բարելի փոխանցում ԱՄՆ-ի վերահսկողությանը»: Բոլիվարյան Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն իր հերթին հայտարարել է, որ համաձայնագիրը կնքվում է 25 տարով և նախատեսում է 17 հանքավայրերի շահագործում: