Հայտնաբերված խախտումների հիմքով կապարակնքվել են «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ընկերությանը պատկանող լցակայաններ
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնց պատճառով կապարակնքվել են լցակայաններ։
«Դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին․ բացակայել են չափանոթները, արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։
Միաժամանակ, արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։