Հայաստան

Տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը

Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:

Հրամանատար դառնալու ճանապարհի առաջին քայլերին ընդառաջ՝ երիտասարդները ծնողների ու հրամանատարների ներկայությամբ երդվել են ծառայել պատասխանատվությամբ, նվիրումով և արժանապատվորեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով և շնորհավորելով սաներին՝ ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մաղթել է արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարիներ՝ հորդորելով ուսումնառության ընթացքում ջանք չխնայել մասնագիտական բարձր պատրաստվածություն ձեռք բերելու, հմուտ ու բանիմաց հրամանատար և առաջնորդ դառնալու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում