Հայաստան

Հայտնաբերված խախտումների հիմքով կապարակնքվել են «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ընկերությանը պատկանող լցակայաններ

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերված խախտումների հիմքով կապարակնքվել են «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ընկերությանը պատկանող լցակայաններ

Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնց պատճառով կապարակնքվել են  լցակայաններ։

«Դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության  պահանջներին․ բացակայել են չափանոթները, արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

Միաժամանակ, արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։       

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում