Հայաստան

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ

1 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ 8 676 Ղարաբաղից տեղահանված անձի։

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1 128 հայտ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է 2 495 անձի նկատմամբ։

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անչափահաս։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում