Վրաստան

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Բավրա և Մեծավան գյուղերում

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Բավրա և Մեծավան գյուղերում

Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում