Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է․

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առիթով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը ստացել է առավել ակտիվ ընթացք:

Հայաստանը հանձնառու է խորացնելու փոխգործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, կրթության և գիտության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Լիահույս եմ նաև, որ Հայաստան–Եվրոպական միության ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ նպաստելով համագործակցային նոր ուղղությունների բացահայտմանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում