Հայաստան

Շրջակա միջավայրի նախարարը COP17-ի վերաբերյալ բանախոսությամբ է հանդես եկել դեսպանահավաքի մասնակիցների համար

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարը COP17-ի վերաբերյալ բանախոսությամբ է հանդես եկել դեսպանահավաքի մասնակիցների համար

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի մասնակիցների համար «COP17. Հայաստանի ճանապարհը դեպի կենսաբազմազանության համաժողով» թեմայով բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկրի դերակատարությունը, նախագահության ռազմավարական առաջնահերթությունները և ներառական համաժողովի ապահովման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։

Ընդգծվել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովը համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից է. դրան կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ, իսկ COP17-ին կնախորդի Առաջնորդների գագաթնաժողովը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստման ուղղությամբ և մշակվող փաստաթղթերի շուրջ բանակցություներում ԱԳՆ և դիվանագիտական ծառայության մարմինների կողմից իրականացված աշխատանքները։

ՇՄ նախարարը և ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում