1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հարությունյանը, սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆերենցվարոշ»-ին։ Հանդիպումն ավարտվել է 1։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ «Պուշկաշ Ակադեմիա»-ի միակ գոլի հեղինակը հանդիպման 58-րդ րոպեին դարձել է Գեորգի Հարությունյանը։
Այս տուրից հետո «Պուշկաշ Ակադեմիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է։