1 րոպեի ընթերցում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Բարաթաշվիլի անունը կրող կամրջի մոտ գտնվող այգում հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհը բազմիցս դանակահարվել է։
«Տեղի բնակիչների խոսքով՝ սպանությունից կարճ ժամանակ առաջ տղամարդը վիճաբանել է սուպերմարկետում։ Վիճաբանությունից հետո մի քանի տղամարդ շարունակել են վիճաբանությունը դրսում»,-նշում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ տղամարդը Վրաստան է մտել օգոստոսի 26-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ «Կանխամտածված սպանություն»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հայտարարել որևէ կասկածյալի ձերբակալության կամ ինքնության մասին։