Իրան

Չինաստանն անօրինական է համարում Իրանի պատճառով երկրի բանկերի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Չինաստանն անօրինական է համարում Իրանի պատճառով երկրի բանկերի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները

ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները Չինաստանի բանկերի դեմ  Իրանի հետ ենթադրյալ համագործակցության պատճառով կլինեն անօրինական միակողմանի սահմանափակումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված իրադրությանը, մենք միշտ կարծում ենք, որ երկխոսությունն ու բանակցությունները խնդրի լուծման ճիշտ ուղին են։ Չինաստանի դիրքորոշումն անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ հետևողական է և հստակ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Վաշինգտոնը կարող է արդեն պատժամիջոցներ սահմանել Չինաստանի բանկերի դեմ, որոնք, իբրև, համագործակցում են Իրանի հետ՝ առանց դրա մասին հրապարակայնորեն հայտարարելու։ Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին և երկրորդային պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն հետևել ԱՄՆ սահմանափակումներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում