CENTCOM-ը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հեռացրել են ականները Հորմուզի նեղուցից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հեռացրել են Հորմուզի նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիների երկայնքով գտնվող իրանական բոլոր ծովային ականները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 27-ի երեկոյան X սոցիալական հարթակում տեղադրված տեսանյութում CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը նշել է, որ «ԱՄՆ զինված ուժերը կարևոր նվաճման են հասել Հորմուզի նեղուցում»։

«Մենք հաջողությամբ մաքրել ենք նեղուցի միջազգային նավագնացության ուղիներում գտնվող ծովային ականները, որոնք ամիսներ առաջ տեղադրվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիները զերծ են իրանական ծովային ականներից՝ շնորհիվ ԱՄՆ զինված ուժերի անհավանական աշխատանքի», - հավելել է Քուփերը։

Նրա խոսքով՝ ծովային ականների հեռացումից հետո նեղուցով նավերի տեղաշարժն, ամենայն հավանականությամբ, պակաս սահմանափակված կլինի։

Իրանի դեմ փետրվարի 28 ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմին հաջորդող վեց ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է, ինչը հանգեցրել է նավթի և գազի գների բարձրացման։

Հունիսին Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտումից և մի քանի օրով ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԱՄՆ-ն հուլիսին հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը վերսկսելու մասին։ Իրանն էլ հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը և թույլ չի տալիս այնտեղով անցնել այն նավերին, որոնք իր հետ նախապես չեն համաձայնեցրել ջրային ուղով անցումը։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Հայերեն العربية English Русский

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել