Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր

3 րոպեի ընթերցում

Ուկրաինան ստացել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ հրթիռներ, ֆրանսիական Crotale հրթիռային համակարգեր և ամերիկյան AIM հրթիռներ: Բացի այդ, գործընկերները կտրամադրեն նպատակային աջակցության փաթեթներ Ուկրաինայի շրջաններին, էներգետիկ համակարգին և անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպման ժամանակ։

Զելենսկու խոսքով՝ օգոստոսի 24-ին Կիևում «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովի ժամանակ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ։

«Մենք ստացել ենք հաստատում մի քանի Crotale հակաօդային պաշտպանության համակարգի և դրանց համար նախատեսված հրթիռների փոխանցման մասին, չեմ ասի, թե որ երկրից: Մենք նաև ստացել ենք AIM հրթիռներ: Սրանք մեզ համար շատ կարևոր հրթիռներ են. մենք դրանք օգտագործում ենք թշնամու հրթիռները խոցելու համար», - Զելենսկու խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ուկրաինայի նախագահը նաև հաստատել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար լրացուցիչ զինամթերքի խմբաքանակի ստացումը։

«Եվ, անկեղծ ասած, նույնպես չեմ ասի, թե որ երկրից, Patriot-ի համար ևս մի քանի հրթիռ է եկել: Չեմ կարող ասել, թե քանիսը, բայց մի քանիսը: Մեզ ավելին է հարկավոր», - նշել է Զելենսկին։

«ՌԲԿ-Ուկրաինա»-ն նշում է, որ բացի օդային պաշտպանության ամրապնդումից, գագաթնաժողովից հետո Կիևի գործընկերները հայտարարել են որոշակի տարածաշրջանների և տնտեսական ոլորտների համար աջակցության նոր փաթեթների մասին։

«Մենք աջակցություն ենք ստացել Բելգիայից, Դանիայից՝ Նիկոլաևի ուղղությամբ։ Էստոնիան աջակցում է Ժիտոմիրին», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ «Կամեցողների կոալիցիայի» անդամները նաև աջակցել են վետերանների հետ կապված մի քանի նախագծի, իսկ Բելգիան և Գերմանիան առանձին հայտարարել են Ուկրաինայի համար էներգետիկ փաթեթների մասին։ Շվեդիան էլ, Զելենսկու խոսքով, զգալի ֆինանսավորման փաթեթ է տրամադրում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

Բացի այդ, օգոստոսի 24-ին Բրիտանիայի կառավարությունը MBDA պաշտպանական ընկերությանը թույլ է տվել գաղտնազերծել բրիտանա-ֆրանսիական արտադրության Storm Shadow/SCALP հեռահար հրթիռների բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությունը, որը թույլ կտա դրանք արտադրել հենց Ուկրաինայի տարածքում: 

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար