ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

1 րոպեի ընթերցում

2026-2027 ուստարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Արագածոտնի մարզում՝ Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում։ Մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական համակարգողները, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարները, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, խորհրդակցությունն անցկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

Մինչ քննարկման մեկնարկը տեղի է ունեցել կրթական էքսպո, որում մարզի մի շարք դպրոցների աշակերտներ ներկայացրել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված նորարարական նախագծերը, արժեքային կրթության, կառավարման և խմբային աշխատանքների լավագույն փորձը։

Հայերեն