Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ միաժամանակ անհանգստություն արտահայտել նաև բանակում ինքնասպանությունների, ինքնասպանությունների հասցնելու դեպքերի, սպանությունների և տարբեր պատճառներով մեր զինվորների մահերի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ժամանակ՝ մասնավորապես ընդգծելով, որ այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ կառավարությունը արմատական քայլերի է գնալու։

«Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց պրոբլեմների, ինքնասպանությունների, ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը։ Այս խնդիրները վերացնելու մեր ջանքերը չեն դադարելու և մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը, միևնույն ժամանակ հասկանալով, որ դա որոշակի կապվածություն ունի նաև արտաքին միջավայրի փոփոխության հետ»,-ասաց վարչապետը։

Վարչապետը հիշեցրեց, որ ներկայում բանակում սպանությունների և ինքնասպանությունների հետ կապված աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ներգրավված են երեք նախարարներ՝ պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության նախարարները։

«Ներկայում կառավարության համար ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող այդ դեպքերի շարունակականությունն է։ Բանակում այդ դեպքերի մի հատվածը կապված է այսպես ասած «դիրքում քնելու» պրոբլեմի հետ։ Հիմա այդ պրոբլեմն ավելի է սրվել, որովհետև երբ նախկինում խաղաղություն չէր, ժամապահության մեջ գտնվող զինվորն ինքն էլ մտավախություն ուներ, որ իր քնելու դեպքում սեփական ֆիզիկական անվտանգությունը վտանգի տակ կլինի։ Հիմա գիտեն, որ դա տեղի չի ունենալու կամ շատ փոքր է հավանականությունը, որ տեղի կունենա, սակայն զորամասի ու միջավայրի վերաբերմունքը՝ հատկապես այն զորամասերի, որոնք պատերազմի հետ առնչություն են ունեցել, մնացել է տեղում։ Այստեղ մենք քննարկում ենք, որ մեզ ռադիկալ քայլեր են պետք»,-պարզաբանեց վարչապետը՝ շեշտելով, որ այս խնդիրը պահանջում է անհետաձգելի արձագանք և լուծում։

Վարչապետի բնորոշմամբ՝ քննարկումների արդյունքում կառավարությունը նախնական մի ձևակերպման է եկել այն մասին, որ բանակի ծառայության տրամաբանությունը չի ադապտացվել խաղաղության հաստատման իրավիճակին։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բանակում առկա պրոբլեմների մի զգալի հատվածը բանակում ոչ թե ծագում է, այլ խտանում և դրսևորվում է, և հանրային, սոցիալ-քաղաքական, կրթական, մշակութային խորը վերափոխումները բանակում խնդիրների հասցեագրման գործընթացի կարևոր մաս են։

Հայերեն English Русский

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում

Իրանում հայտարարել են,  որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը