ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովում մեկնարկել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածությունը հաստատելու քվեարկությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարակությունը մեկնարկել է ժամը 16։50-ին և կտևի 45 րոպե։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրած մշտական հանձնաժողովներից երեքում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Եվրոպական ինտեգրման և Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները, որոնք առաջադրվել էին առաջին փորձից, չհավաքեցին բավարար ձայներ։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 61 պատգամավոր։ Այդ պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ փորձից առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արեգա Հովսեփյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։ Այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ փորձից առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։