Փրկարարներն օգնել են Վանաձորի անտառում ոտքը վնասած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 20-ին ժամը 18։36-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի հատվածից քաղաքացուն մոտ 600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Հայերեն