Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

2 րոպեի ընթերցում

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Ռումինիայում մրցեց «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման առաջին կեսն անցավ բավական լարված պայքարում։ Ռումինական թիմը սեփական հարկի տակ փորձեց ակտիվ սկսել խաղը և մի քանի անգամ մոտեցավ Հայաստանի չեմպիոնի դարպասին, սակայն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանությունը գործեց վստահ։ 

Իսկ Հայաստանի գործող չեմպիոնը կարողացավ օգտագործել իր առաջին իսկ հնարավորությունը։ 22-րդ րոպեին Արտյոմ Մալիսը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արարատ-Արմենիային»։ 

Առաջին կեսի վերջնամասում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բանսուն։

Երկրորդ կեսում թիմերը շարունակեցին փոխանակվել գրոհներով, և դրվագներից մեկում Հայաստանի չեմպիոնը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց VAR համակարգի վերստուգումից հետո, երբ  պարզվեց, որ գոլի հեղինակ Սանդրո Լիման խաղից դուրս վիճակում էր։

«Ունիվերսիտատեա Կրայովա»–«Արարատ-Արմենիա»՝ 1։1։ 

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Այն կմեկնարկի ժամը 20։00-ին։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար