«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Լիանա Մանուկյանի թեկնածությունը
2 րոպեի ընթերցում

Խարհրդարանում 12 մշտական հանձնաժողովների նախագահների քվեարկությունն ավարտվել է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրած մշտական հանձնաժողովներից երեքում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Եվրոպական ինտեգրման և Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները չհավաքեցին բավարար ձայներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց, որ խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
«Քանի որ մեր առաջարկած թեկնածուները չեն ընտրվել, կարծում եմ, որ խնդիրը նրանում է, որ մենք լավ չենք կարողացել հարցը խորը և համապարփակ ներկայացնել մեր հանրությանը։ Մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը»,-ասաց նա։
Նշենք, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 61 պատգամավոր։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արեգա Հովսեփյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։