ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել
4 րոպեի ընթերցում
Ազգային ժողովում ամփոփվել են 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկության արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 61 պատգամավոր, որոշումը չի ընդունվել։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արեգա Հովսեփյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։ Որոշումն, ըստ այդմ, չի ընդունվել։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր, որոշումը չի ընդունվել։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Տրդատ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 29 պատգամավոր։
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Նազելի Բաղդասարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ 29 պատգամավոր։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սիսակ Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 61, դեմ՝ 2 պատգամավոր։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սարգիս Խանդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝28 պատգամավոր։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Լուսինե Բադալյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 29 պատգամավոր։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 29 պատգամավոր։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վիլեն Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 10 պատգամավոր։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Բաբկեն Թունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 0։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Լիլիթ Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 54, դեմ՝ 47 պատգամավոր։