Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել

4 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել

Ազգային ժողովում ամփոփվել են 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկության արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված  Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 61 պատգամավոր, որոշումը չի ընդունվել։

Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արեգա Հովսեփյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։ Որոշումն, ըստ այդմ, չի ընդունվել։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից   առաջադրված Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր, որոշումը չի ընդունվել։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից  առաջադրված  Տրդատ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 29 պատգամավոր։

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Նազելի Բաղդասարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ 29 պատգամավոր։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից  առաջադրված Սիսակ Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 61, դեմ՝ 2 պատգամավոր։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սարգիս Խանդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝28 պատգամավոր։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Լուսինե Բադալյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 29 պատգամավոր։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված  Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 29 պատգամավոր։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վիլեն Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 10 պատգամավոր։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Բաբկեն Թունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 0։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված  Լիլիթ Գալստյանի թեկնածությանը կողմ է  քվեարկել 54, դեմ՝ 47 պատգամավոր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում