Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ում կձևավորվի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբ. Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ում կձևավորվի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբ. Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից՝ նշելով, որ Հայկ Կոնջորյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարևորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը։ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբը։

Հյուրի խնդրանքով Հայկ Կոնջորյանը խոսել է նորընտիր խորհրդարանի օրենսդրական աշխատանքներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունների մասին, անդրադարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։

Ալեքսանդրա Քոուլը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Դեսպանը ևս ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում