ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 12 զոհի մասին։ Եվս 33 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիևում որոշ պահեստներում հրդեհներ են բռնկվել, բնակելի 9-հարկանի շենքում փլուզվել են վերին հարկերը։

Եվս մեկ մարդ զոհվել է Կիևի մարզում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևում և Կիևի մարզում թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի և «Ֆլամինգո» հրթիռների արտադրության հետ կապված ձեռնարկություններ և լոգիստիկ կենտրոններ։

Ուկրաինան էլ զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանին։ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ տարբեր մարզերում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում խոցվել է ուկրաինական 726 ԱԹՍ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ օգոստոսի 19-ի երեկոյից մինչև օգոստոսի 20-ի առավոտյան ժամը 7:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 250 ԱԹՍ, որոնց մեծ մասը խոցվել է մայրաքաղաքից հեռու։ Մոսկվայի մարզում ոչնչացվել է 28 անօդաչու։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են բեկորների անկման վայրում։

Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Քաղաքը ԱԹՍ-ների հարվածների էր ենթարկվել նաև օգոստոսի 10-ին, երբ զոհվել էր 13 մարդ։ Ուլյանովսկի մարզում մեկ մարդ է վիրավորվել։

Հայերեն Русский

Կառավարությունը նախանշել է առաջիկա տարիների քայլերը ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ

Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ հանրապետության տեսլականի վրա. Փաշինյան

Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր

Հյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն առաջիկա 5 տարիներին

Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու

ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից

ՔԿ-ն ներկայացրել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 2026-ի առաջին կիսամյակի ցուցանիշները

Խաղաղության ամրապնդում, հակակոռուպցիոն բարեփոխումներ, աղքատության կրճատում. ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ուղենիշները

Հայաստանում մեկ շաբաթում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել