ԱԺ-ում քննարկվում է աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը. թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է
3 րոպեի ընթերցում
Ազգային ժողովը քննարկում է աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածության հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Նազելի Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց խմբակցությանը և կուսակցության վարչությանը իր թեկնածությունը դիտարկելու համար։
Մինչ այդ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։