1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։
Դեսպան Աֆիֆին շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը: Անդրադարձ են կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին: