Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 103 զինծառայողի և Կիևին վերադարձրել նույն թվով ռազմագերիների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ փոխանակումն իրագործելու համար հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է ձեռնարկել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Այժմ ռուսաստանցիները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հետ աշխատում է Մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նա պարզաբանել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ գերությունից հաջողվել է վերադարձնել 31 վիրավորի. շուտով բոլոր մարտիկները կվերադառնան հայրենիք, որտեղ նրանք բուժում և վերականգնողական կուրս կանցնեն Պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում։

Գերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում