Եվրոպա

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի Պերպերիկոնի հնագիտական ​​համալիրում (Արևելյան Ռոդոպ լեռներ) հայտնաբերվել է թագավորական կնիք, որը վկայում է Իվան Ասեն II ցարի հարսանիքների և 1235 թվականին Բուլղարիայի պատրիարքության հիմնադրման մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտնել է պեղումների ղեկավար, պրոֆեսոր Նիկոլայ Օվչարովը։

Նա տեղեկացրել է, որ գտածոն պաշտոնապես կցուցադրվի և կներկայացվի օգոստոսի 20-ին՝ հավելելով, որ այն մաքրման գործընթաց է անցնում։ Մասնագետի խոսքով՝ գտածոն «վերաշարադրում է միջնադարյան պատմությունը»։

Ավելի վաղ հնագիտական ​​վայրի ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել էր երկու այլ նշանակալի գտածո։ Մեկը Պերպերիկոնի հարավային թաղամասի այսպես կոչված «Արեա Սակրա» տարածքում ուշ հռոմեական դարաշրջանի (մ.թ. 3-5-րդ դարեր) ազդեցիկ քաղաքացու ռոտոնդա տիպի քարե դամբարանն է, իսկ երկրորդ նշանակալի գտածոն՝ նույն ժամանակաշրջանի քարե սարկոֆագը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում