Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 30-ից ի վեր Իսպանիայի ոստիկանությունը Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Սեուտա անկլավում հայտնաբերել և նույնականացրել է ուղեկցողներ չունեցող 2168 անչափահաս միգրանտի, որոնց հանձնել են ինքնավար քաղաքի իշխանությունների խնամակալությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Democrata պարբերականը։

Սա մեծապես գերազանցում է առանց ուղեկցողի օտարերկրացի անչափահասների ընդունելու՝ Սեուտային հատկացված թիվը, որը կազմում է 29 երեխա, նշում է հրատարակությունը։

Իսպանիայի կառավարությունն առաջարկել է 25 միլիոն եվրո հատկացնել անչափահասների հետ կապված արտակարգ վիճակը հասցեագրելու համար։

Ըստ Europa Press պարբերականի՝ վերջին հինգ օրվա ընթացքում հայտնաբերված անչափահասների թիվն աճել է 270-ով։

Գործող կենտրոնների լեփ-լեցուն լինելու պատճառով Սեուտայի ​​իշխանությունները Երիտասարդների գործերի նախարարության խնդրանքով լրացուցիչ շինություններ, այդ թվում՝ երկու դպրոց են բացել անչափահասներին տեղավորելու համար։

Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար միգրանտ շարունակում է մնալ Սեուտայում և բնակություն է հաստատել ծովափին։

Սեուտայում միգրանտների շրջանում արագորեն տարածվում է քոսը, և առկա է սալմոնելոզի, տուբերկուլյոզի, կարմրուկի ու խոլերայի բռնկումների մեծ վտանգ։ Իսպանիայի իշխանությունները կազմակերպում են հայրենադարձությունը։ Անկլավից հեռանալ ցանկացողները գրավոր դիմում են ներկայացնում, որից հետո նրանց ուղեկցում են մինչև սահմանային անցակետ։

Եվրոպա

Սեուտայում հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել՝ ապաստան պահանջելով

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար