90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների դրույքաչափը կարող է հասնել 300 հազար դրամի

1 րոպեի ընթերցում

Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգում նախատեսվում է խրախուսման նոր մեխանիզմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նշվում է, որ Կառավարության նոր ծրագրով՝ 90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների համար հաջորդ ատեստավորման ժամանակ նախատեսվում է հնարավորություն՝ 200 հազար դրամի փոխարեն ունենալ 300 հազար դրամ դրույքաչափ։

Նպատակն է խրախուսել ուսուցիչներին շարունակաբար զբաղվել մասնագիտական զարգացմամբ։

Կամավոր ատեստավորման լրամշակված կարգը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել հանրային քննարկման։

Նոր մեխանիզմն այս տարվա ատեստավորման վրա չի տարածվի և նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից։

Հայերեն