Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունները
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունների ընթացքը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Ֆիդանն ու Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններում վերջին իրավիճակը, ինչպես նաև հրադադարի պահպանմանն ու շարունակմանը վերաբերող հարցեր։
Օգոստոսի 17-ին Հաքան Ֆիդանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել նաև Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանիի և վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։
Նշվում է, որ այդ հեռախոսազրույցների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ։