Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

2 րոպեի ընթերցում

Իրաքից Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով նոր նավթամուղի կառուցման նախագիծը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը Հորմուզի նեղուցից, կպահանջի առնվազն չորս տարի և կարժենա 15 միլիարդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ծրագիրը կպահանջի լիովին նոր ենթակառուցվածքի կառուցում՝ գործող խողովակաշարի վերանորոգման փոխարեն։ ԱՄՆ-ի էներգետիկ ընկերությունների ղեկավարները խթանում են տվյալ նախագիծը՝ որպես նավթային ոլորտի՝ Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու ռազմավարության մաս։ «Chevron» ընկերության մասնակցությամբ ձևավորված կոնսորցիումն արդեն ստացել է նախնական աջակցություն՝ իրագործելիության ուսումնասիրություններ անցկացնելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր նշանակությունը առաջիկա երկու տարիների ընթացքում։ Նրա խոսքով՝ մինչև պատերազմը նեղուցով էր անցնում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային արտահանման մոտ 20%-ը, սակայն այդ ծավալների զգալի մասը ժամանակի ընթացքում կարող է վերաուղղորդվել ցամաքային խողովակաշարերով։

Իրաքը նախկինում Սիրիայի հետ քննարկել էր նաև նոր նավթատարի կառուցման հարցը։ Հունիսին Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հայտարարել էր, որ կողմերը դիտարկում են այդ նախագիծը՝ օտարերկրյա ընկերությունների մասնակցությամբ։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար