ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում
ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 17-ի հերթական նիստում քննարկում է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել են Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին՝ ցուցաբերած վստահության համար։
«Այս առաջադրումը ոչ միայն պատիվ է, այլ նաև նախորդ հինգ տարիների արվածը գնահատելու, չարվածն արձանագրելու և հաջորդ հինգ տարիներին պատասխանատվություն ստանձնելու առիթ։ Մշակույթը մեր արժեքային, քաղաքացիական ինքնությունն է, սպորտը՝ առողջ և կենսունակ հասարակության հիմք, իսկ սփյուռքը՝ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության համաշխարհային ցանց»,-ասաց նա։