Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

2 րոպեի ընթերցում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ աշնանը պլանավորում է ԵՄ երկրներին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Die Welt թերթի հետ հարցազրույցում։

«Աշնանը ես կներկայացնեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը։ Եթե այն ընդունվի, ապա պատժամիջոցներին ենթակա անձանց, ձեռնարկությունների և կազմակերպությունների թիվը միանգամից կաճի մեկ երրորդով», - ասել է Կալասը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության վերաբերյալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները կմերձենան՝ վկայակոչելով վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեմի համապատասխան օրինագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում։

Իրան

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին՝ 21-րդ փաթեթն ընդունել է հուլիսին։ Պատժամիջոցների նոր փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ի սև ցուցակում ՌԴ-ի հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը հասել է 3100-ի, ինչը բացարձակ ռեկորդ է Եվրամիության պատժամիջոցների պրակտիկայում:

Հայերեն English Русский