Դպրոցական և նախադպրոցական կրթության օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից

2 րոպեի ընթերցում

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենան օգոստոսյան խորհրդակցություններ, որոնք կվարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 17-ին՝ Երևանից: Օգոստոսի 18-ին խորհրդակցությունները կանցկացվեն Շիրակի, օգոստոսի 19-ին՝ Լոռու, օգոստոսի 20-ին՝ Տավուշի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Հաջորդիվ՝ օգոստոսի 24-ին, խորհրդակցությունները կշարունակվեն Արագածոտնի, օգոստոսի 25-ին՝ Արարատի և Արմավիրի, իսկ օգոստոսի 26-ին՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ քննարկել անելիքները, սպասվող նորությունները և այլն:

Խորհրդակցություններին համընթաց կկազմակերպվի կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:

Հայերեն

Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ Թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Ռումինիայում հերթական անգամ ԱԹՍ է ընկել՝ առաջացնելով հրդեհ

Ալբանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է

Առաջին անգամ ռազմական ակադեմիայի շրջանավարտները ստացել են բնակարանների գնման հավաստագրեր

Պաղեստինի փոխնախագահը դատապարտել է Իսրայելի ոստիկանության լիազորություններն Արևմտյան ափում ընդլայնելու որոշումը

Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան

Կասեցվել է «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/08/26