Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. Խանդանյան
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը լինելու է իր խորհրդարանական գործունեության կարևոր ուղղություններից մեկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի քննադատությանն առ այն, թե ՀՀ իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ևր հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
«Ես իմ ելույթում ուղիղ ասել եմ, որ դա լինելու է իմ խորհրդարանական գործունեության կարևոր խնդիրներից մեկը։ Մենք շարունակելու ենք աշխատանքը և, այո՛, լուռ աշխատանքը՝ այդ հարցը կարգավորելու ուղղությամբ։ Ես չեմ պատրաստվում այս ամբիոնից կամ միջազգային այլ ամբիոններից այդ մասին բոցաշունչ ելույթներ ունենալ»,- հայտարարեց Խանդանյանը։
Նա նաև նշեց, որ վերջին հինգ տարիներին իրականացված աշխատանքի արդյունքում ավելի քան 200 գերի է ազատ արձակվել։