ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է իրանական նավահանգիստների շրջափակումը պահպանել անորոշ ժամանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Նա նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարողություններ ունեն՝ տարածաշրջանում պահպանելու ռազմածովային ուժերի ներկայությունը՝ Իրանի շրջափակումը շարունակելու համար։

«Անորոշ ժամանակով Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կարող են պահպանել նման շրջափակում, քանի որ մենք նավերը ռոտացիոն սկզբունքով կփոխենք, ինչպես արել ենք և կշարունակենք անել», - լրագրողներին ասել է Հեգսեթը Պանամա կատարած ուղևորության ժամանակ։

Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն օգոստոսի 13-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պլանավորում է Իրանին ավելի մեծ վնաս հասցնել տնտեսական ճնշման միջոցով։

«Հետևեք այս հարթակին հաջորդ շաբաթ սպասվող ավելի շատ հայտարարությունների համար, քանի որ մենք կիրառելու ենք այնպիսի միջոցներ, ինչպիսիք երբեք չեն եղել որևէ երկրի տնտեսական մեկուսացման պատմության մեջ», - ասել է նա Newsmax-ի հետ հարցազրույցում։

Օգոստոսի 13-ին Իրանը և ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են արել Հորմուզի նեղուցի հետ կապված։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Հորմուզը գտնվում է երկրի լիակատար վերահսկողության տակ, և նավերը չեն կարող անվտանգ անցնել դրանով՝ առանց իրանական զինված ուժերի թույլտվության ու վերահսկողության։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 12-ին հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ամերիկյան լիակատար վերահսկողության մասին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել այդ վերահսկողությունը։

Reuters-ի տվյալներով՝ օգոստոսի 11-ին նեղուցով անցել է 8 նավ, մինչդեռ դրան նախորդող 10 օրվա միջին ցուցանիշը կազմել է օրական 12 նավ։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած ռազմական գործողություններից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր օրական 130-140 նավ։  

Հայերեն English Русский

Բաբկեն Թունյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ

ԱՄՆ հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտման. Իրանի ԱԳՆ

ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիա թռչող անօդաչուն

Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները նկատելի աճում են

Հութիները երկու հրթիռ են արձակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբ

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. Խանդանյան

Դիլիջանում «Պապանինո» լիմոնադների արտադրությունը կասեցվել է

«Հաղթանակ» կուսակցության թեկնածուները մի շարք անձանց հարկադրել են ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Խանդանյանը հերքել է պնդումները, թե ՀՀ իշխանությունները դեմ են այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը