Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի հետ կապված սխալ հաշվարկ է կատարել

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները հետախուզական ծառայությունների թույլ լինելու պատճառով սխալներ է թույլ տվել Իրանի հետ պատերազմում, իսկ այժմ ավելի մեծ «սխալ հաշվարկ» է կատարել Հորմուզի նեղուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ սխալ հաշվարկներ է անում՝ հետախուզության ձախողման պատճառով։ Դրա վառ օրինակն Իրանի դեմ պատերազմն է։ Իսկ այժմ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակում նրանք է՛լ ավելի մեծ սխալ  հաշվարկ են թույլ տվել: Կեղծ լուրերից ավելի վատ կեղծ հետախուզությունն է», - գրել է Արաղչին X հարթակում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի թիրախավորման համար։

Իրանցի զինվորականները պատասխանել են՝ հարվածելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաներին։

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությանը վերջ դնելու համար նոր գործարքի պայմանները։

Հայերեն

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն