Միացյալ Նահանգներ

Կոլումբիան ԱՄՆ-ին խնդրել է թմրակարտելների դեմ համատեղ գործողություններ իրականացնել. Հեգսեթ

2 րոպեի ընթերցում

Կոլումբիան ԱՄՆ-ին խնդրել է թմրակարտելների դեմ համատեղ գործողություններ իրականացնել. Հեգսեթ

Կոլումբիայի իշխանություններն ԱՄՆ իշխանություններին խնդրել են համատեղ ռազմական գործողություններ անցկացնել թմրակարտելների դեմ պայքարի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Կոլումբիան արդեն խնդրել է [ԱՄՆ] ռազմական գերատեսչությանը միանալ թմրաահաբեկչության դեմ իր պայքարին՝ թույլատրելով համատեղ ռազմական գործողություններ իրականացնել ահաբեկիչներին և նրանց ցանցերը ջախջախելու համար», — Պանամայում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Նա հայտնել է, որ Կոլումբիան կմիանա ԱՄՆ-ի կողմից թմրակարտելների դեմ պայքարի նպատակով ստեղծված «Ամերիկաների վահան» դաշինքին և կդառնա դրա 19-րդ անդամը։

Ինչպես նշում է Reuters-ը, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Պենտագոնի ղեկավարը դրական պատասխան է տվել ան հարցին, թե արդյոք Կոլումբիայի իր գործընկերոջ հետ քննարկել է «Ազգային ազատագրության բանակ» պարտիզանական խմբավորման ուժերի դեմ համատեղ հարվածներ իրականացնելու հնարավորությունը։

«Ահաբեկչական ճանաչված կազմակերպությունները կլինեն ԱՄՆ կառավարության և նրա գործընկեր երկրների օրինական թիրախները», — հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

«Ամերիկաների վահանն» ԱՄՆ-ի և մի շարք լատինամերիկյան երկրների դաշինք է, որոնք զբաղվում են թմրակարտելների դեմ պայքարով է և իրականացնում են  համատեղ ռազմական գործողություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում