Միացյալ Նահանգներ

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

1 րոպեի ընթերցում

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Վաշինգտոնի վարչակազմն այժմ քննարկում է Կուբայի նկատմամբ հետագա քայլերի բոլոր տարբերակները, ներառյալ՝  ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Պանամայում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պատրազմի նախարար Փիթ Հեգսեթը։

«Դիտարկվում են բոլոր տարբերակները, ներառյալ ռազմականները», - ասել է նա՝ պատասխանելով կարիբյան  հանրապետության նկատմամաբ ԱՄՆ կողմից ռազմական գործողությունների հնարավորության մասին հարցին։

Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ն ունի Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների «բազմաթիվ տարբերակներ»։

Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել  Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ գործողության ավարտից հետո։

Politico թերթը մայիսի 18-ին հաղորդել էր, որ ԱՄՆ կառավարությունն ավելի ու ավելի է հակված Կուբայի նկատմամբ  ռազմական ուժի կիրառմանը։ Հունիսին Axios լրատվական հարթակին տված հարցազրույցում ԱՄՆ ղեկավարը հնարավոր է համարել Կուբայում ղեկավարության փոփոխությանը միտված գործողության իրականացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում