Տեխասում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի AH-64 Apache ուղղաթիռն օգոստոսի 12-ին կործանվել է Տեխասի նահանգի կենտրոնական մասում, ուղղաթիռում գտնվող երկու զինվորականներն էլ զոհվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ուղղաթիռի ընկնելու հետևանքով արդեն գետնի վրա մարդիկ չեն տուժել։

Հարվածից ընկնելու վայրում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով տարհանվել են մերձակա շրջանների բնակիչները:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։

Հայերեն English