Հանդիսավորությամբ վերաբացվել է Գավառի մշակույթի տունը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում  օգոստոսի 10-ին տեղի է ունեցել  Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տան վերաբացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա են եղել  Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, համայնքային իշխանությունների, համայնքի հիմնարկ- ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

Վերաբացման արարողությունն ուղեկցվել է  Գավառ համայնքի արտադպրոցական հաստատությունների սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություններով և համայնքի՝ երաժշտական ու արվեստների դպրոցների համույթների, անհատ կատարողների և այդ հաստատությունների շնորհալի շրջանավարտների ելույթներով։

Բացման հանդիսավոր խոսքով հանդես է  եկել  Գավառի մշակույթի տան տնօրեն Լիաննա Միքայելյանը, ով  իր խոսքում շնորհակալություն է հայտնել  մշակույթի տան շենքի հիմնանորոգման գործում աջակցություն ցուցաբերած և ներդրումներ իրականացրած անձանց ու կազմակերպություններին և բարի ընթացք մաղթել մշակույթի տան գործունեությանը։

«Գավառի մշակույթի տունը հիմնանորոգվել, կահավորվել և ժամանակակից տեխնիկայով վերազինվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ինչպես նաև Գավառ համայնքի բյուջեից հատկացված միջոցներով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

 

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ