Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ՏԻՄ համամասնական ընտրությունները հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Արթիկ և Ախուրյան համայնքներում առաջադրվելիք թեկնածուների հարցին։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում դեռ չի կայացրել։ Այս պահին դեռ անուններ չենք բարձրաձայնում, երբ որոշումը կայացվի, նոր կբարձրաձայնենք։ Կա ընթացակարգ․ վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկը,  բայց բնականաբար, «սյուրպրիզներ» չեն լինելու»,-նշել Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ որոշումները լինելու են տրամաբանության շրջանակում։

Անդրադառնալով վերջին տարիներին Արթիկում իրականացված աշխատանքներին՝ Դավիթ Առուշանյանը վստահեցրել է, որ համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։ «Նախկինում մենք Արթիկում համայնքապետ չենք ունեցել, բայց վերջին հինգ տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի իր քաղաքապետը, և ահռելի աշխատանք է այս ընթացքում կատարվել։ Անցած տարիներին քսան միլիարդից ավելի ներդրում է եղել Արթիկում, ինչն ավելի մեծ վստահություն է ներշնչում: Չենք մտածում կոալիցիաների մասին»,-նշել է Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կենտրոնացած է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների վրա և առաջիկայում կարևոր աշխատանք ունի իրականացնելու։

Անդրադառնալով Գյումրի և Ախուրյան համայնքների միավորմանը, ինչը կարող է հանգեցնել նոր ընտրությունների անցկացման, մարզպետը նշեց, որ այդ քննարկումներին այս պահին անդրադառնալու իմաստ չի տեսնում։

«Չեմ ուզում անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք Գյումրիում շրջանառվում են, որովհետև Գյումրիում ամեն օր մի նոր խոսակցություն է շրջանառվում։ Բայց այն, որ Գյումրիում կա խնդիր, ու որ այդ խնդիրը լուծվելու է, դա էլ է միանշանակ։ Այս վիճակով պահել ու շարունակել ղեկավարել Գյումրին չի կարելի, քանի որ դրա շահառուն գյումրեցիներն են։ Միայն կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու ՀՀ օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմանում»,-ավելացրել է Շիրակի մարզպետը։

Հայերեն

«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը

Մոլդովայի ԱԳ նախարարը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալու ճանապարհային քարտեզի մասին․ Moldpres

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը կլրամշակվի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել կենսաբանական գիտությունների դոկտոր Պապին Ղանդիլյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրության հետ երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

Մոսկվայում նշվել է ԱՊՀ ՄՀԳՀ-ի հիմնադրման 20-ամյակը

Վարչապետն անհրաժեշտ է համարում հրաժարվել թղթային ՀԴՄ կտրոններից

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում. Իդրամ և IDBank

Սրբուհի Գալյանը զգուշացնում է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոլորեցնող համեմատությունների մասին