Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով վերջերս Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով տարածաշրջանում զարգացող իրավիճակի և երկարաժամկետ խաղաղության ու կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Արաղչին ներկայացրել է Իրանի և Օմանի միջև բանակցությունների և Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար համաչափ երթուղու սահմանման հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի վճռականությունը՝ շարունակելու այս ուղով։

Իսհաք Դարը նաև ներկայացրել է Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև վերջերս ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի հիմնական շրջանակը։ Նա ընդգծել է համաձայնագրի հիմնական նպատակները՝ շեշտելով, որ այն միտված է ամրապնդելու ռազմավարական համագործակցությունը և նպաստելու տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։

Օգոստոսի 7-ին Անկարան, Էր Ռիադը և Իսլամաբադը ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որում ներառված է հավաքական պաշտպանության սկզբունքը՝ երկրներից մեկի դեմ հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի մյուս անդամների վրա։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային օգոստոսի 10-ին հայտարարել է, որ համաձայնագիրը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները փոխում են անվտանգության ընկալումը և ապավինում են սեփական ուժերին, ոչ թե արտաքին խաղացողներին։ Նրա խոսքով՝ Իրանը պատճառ չունի մտահոգվելու այդ համաձայնագրի կնքման առնչությամբ։

Իրան

Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալման փոփոխության մասին․ Բաղայի

Հայերեն فارسی Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն